Ուլյանովսկում ՆԱՏՕ-ի ռազմակայան և զենքի պահեստարան չի տեղակայվի
ԱՄՆ
Ուլյանովսկում ՆԱՏՕ-ի որևէ ռազմաբազա կամ ՆԱՏՕ-ի զորք ու սպառազինություն չի տեղակայվի, հայտարարել է Ռուսաստանում Հյուսիս–ատլանտյան դաշինքի տեղեկատվական բյուրոյի տնօրեն Ռոբերտ Պշելը։
«Խոսքը չի վերաբերում ՆԱՏՕ–ի ռազմաբազայի կամ զինվորների մասին, տանկերի կամ սպառազինության։ Խոսքը գնում է միայն բեռնափոխադրումների և տարանցիկության մասին։ Եվ մենք պետք է հասկանանք, որ դա կարևոր է ոչ միայն ՆԱՏՕ-ի և Ուլյանովսկի մարզի համար, այլ նաև Աֆղանստանում ամբողջ առաքելության համար։ Իսկ Ռուսաստանում մարդիկ պետք է տեսնեն և գիտակցեն, որ այդ երկիրը այնքան էլ հեռու չի գտնվում Ռուսաստանի հարավային սահմաններից և կարևոր է, որպեսզի այդ հարևանը չլինի ահաբեկչություն «արտահանող» երկիր», – ասել է նա Interfax-ին տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)