Լեռնադահուկային դիմակով կենսաթոշակառուն կրակել է ոստիկանների վրա
Ռուսաստան
Մոսկվայի հարավ–արևմուտքում այսօր ձերբակալվել է լեռնադահուկային դիմակով, զինված մի կենսաթոշակառու, որն իր մոտ եղած «Օսա» օդամղիչ ատրճանակից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է gazeta.ru–ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությանը։
Կենսաթոշակառուն կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ այն բանից հետո, երբ վերջիններս կանգնեցրել են տղամարդուն՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Չնայած որ փամփուշտներից մեկը դիպել է ոստիկաններից մեկի զրահաբաճկոնին, նա չի տուժել։
Նշենք, որ ձերբակալվածը կասկածվում է Մոսկվայում մի շարք ավտոմեքենաներ հրդեհելու մեջ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)