Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Ռումինական կայքն անդրադարձել է հայկական մշակույթի մասին տասներկու փաստի

Համաշխարհային Մամուլ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի հայկական թաղամասում օգոստոսի 7-9-ը երրորդ տարին անընդմեջ տեղի կունենա «Ստրադա Արմենեասկ» (Հայկական փողոց) փառատոնը։ Ավանդույթի համաձայն՝ աշխարհին և ռումինական հասարակությանը կներկայացվի 12 հազար տարվա պատմություն ունեցող հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու առանձնահատկությունները: Հայկական փառատոնին է անդրադարձել ռումինական realitatea.net կայքը ՝ «12 փաստ հայկական մշակույթի մասին, որ դուք, իհարկե, չգիտեք» խորագրով հետաքրքիր հոդվածում՝ մեր դարավոր մշակույթի մասին հետաքրքիր մանրամասներ հայտնելով նաև մեզ՝ հայերիս:

1. Հայաստանում է հայտնաբերվել առաջին մամոնտը

Հնէաբանական ուսումնասիրությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել են մամոնտի մնացորդներ, որոնց հասակը թվագրվում է մոտ 600 հազար տարվ վաղեմությամբ: Ցամաքի վրա երբևէ բնակված այս ամենամեծ կաթնասունն ունեցել է 5,3 մետր բարձրություն և 9 մետր երկարություն:

2. Հումակերությունն սկսվել է Հայաստանում

Քչերը գիտեն, որ հումակերության հիմնադիրը նույնպես հայ է՝ բեյրութահայ վիրաբույժ Արշավիր Տեր-Հովհաննիսյանը, ով հումակերությամբ բուժում էր տարբեր հիվանդություններ: 1960 թվականին Տեր-Հովհաննիսյանը հրապարակվել է «Հում ուտել» գիրքը, որը իսկական «Աստվածաշունչ» է այս ուղղության հետևորդների համար:

3. «Թոմ և Ջերի» հանրահայտ մուլտֆիլմում կատուն մկանը հալածում է հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործություններից «Սուսերով պարը» («Գայանե» բալետից) երաժշտության տակ:

4. 20-րդ դարի ամենահայտնի դիմանկարների հեղինակը նույնպես հայ է:

Թուրքիայում ծնված ազգությամբ հայ, Հայոց ցեղասպանությունը վերապրած անվանի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի լուսանկարչական ապարատն անմահացրել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Արլբերտ Էյնշտեյնը, Ուինսթոն Չերչիլը, Ֆիդել Կաստրոն, Պաբլո Պիկասոն, Ժակ Կոստան, Էլիզաբեթ Թեյլորը, Օդրի Հեփբերնը, Ալֆրեդ Հիչքոքը, Էնդի Ուորհոլը, Մուհամեդ Ալին, Մարտին Լյութեր Քինգը, Բրիջիտ Բարդոն, Մայր Թերեզան և այլք:

5. Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ երեխաները դպրոցում պարտադիր շախմատի դասեր են անցնում: Այստեղ 6 տարեկանից երեխաները սկսում են հաճախել շախմատի դասերի և անգամ քննություն հանձնել: Շախմատը զարգացնում է մտավոր կարողությունները:

6. ՄիԳ ինքնաթիռը ստեղծել են հայազգի ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը և Միխայիլ Գուրևիչը: Միկոյանի գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել է 55 համաշխարհային ռեկորդ, որոնց զգալի մասը դեռևս մնում է չգերազանցված:

7. Հայաստանում է հայտնաբերվել նաև աշխարհի ամենահին կոշիկը:

Հնագետները Հայաստանում հայտնաբերել են շուրջ 5,5 հազար տարվա հնության ոտնաման, որը առայժմ գնտված աշխարհի ամենահին կաշվե կոշիկն է։ Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Ռոն Փինհասին համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։

Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։

8. Հայկական մշակույթի և հայկական ինքնության առանցքային բաղադրիչներից է հայկական այբուբենը, որն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։ Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին։ 12-րդ դարից ի վեր Հայոց գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։

9. Մեր օրերում դժվար է պատկերացնել կյանքն առանց բանկոմատների, որի հեղինակը նույնպես հայ է՝ գյուտարար Լյութեր Սիմիջյանը: Սիմիջյանը ավելի քան 200 գյուտի հեղինակ է: Նրա հայտնագործություններից շատերը հեղաշրջել են ժամանակակից աշխարհը: Առաջին բանկոմատն ստեղծվել է 1969-ին Նյու Յորքի քաղաքային բանկի համար (այժմ՝ Citibank):

10. Ռումինական կայքի ուշադրությունից, անխոս, չի վրիպել նաև հայկական լավաշը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս է կազմում: Այսօր էլ հայերը լավաշը թխում են նույն եղանակով, ինչ-որ 5000 տարի առաջ: Իսկ համի գաղտնիքը թոնրի մեջ է, որտեղ այն թխվում է:

11. Ռումինիայում հայտնի և զարգացման մեջ մեծ ներդրում ունեցող հայերը:

Ռումինիայի հայ համայնքը կարևոր ազդեցություն է ունեցել երկրի կրթության, տնտեսության, բժշկության, երաժշտության, գրականության ոլորտներում: Ռումինահայ անվանի գործիչներից են Սպիրու Հարեթը, Մանուկ Բեյը, Վիրգիլ Մադջարուն, Ջորջ Ասաքը, Անա Ասլանը, Կարապետ Իբրաիլանուն և այլք:

12. Հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են և ունեն 12 հազար տարվա պատմություն: 4500 տարվա հնության քարտեզի վրա ապացույցներ են պահպանվել այն մասին, որը հայերը եղել են նաև բաբելոյնան ժանակներում: Որոշ գիտնականներ Հայկական լեռնաշխարհը համարում են քաղաքակրթությունների բնօրրան, Հռոմի, Հունաստանի կամ Հին Եգիպտոսի հետ միասին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված