Ղրղզստանը դարձավ ԵԱՏՄ-ի մասնակից հինգերորդ երկիրը
Տնտեսություն
Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի լիարժեք անդամակցման շրջանակներում օգոստոսի 12-ին Ղազախստանի հետ հանրապետության սահմանին կայացել Է մաքսային հսկողության կետերի վերացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօրվանից Ղրղզստանը կկարողանա ԵԱՏՄ-ի մասնակից մյուս երկրների հետ հավասար տեղափոխել իր ապրանքները, կապիտալը եւ աշխատուժը»,- նշել Է Ղրղզստանի կառավարության ղեկավար Թեմիր Սարիեւը:
Մաքսային հսկողության չեղարկման արարողությանը, որը տեղի Է ունեցել Բիշքեկ-Ալմաթի ավտոմայրուղում տեղակայված «Ակ Ժոլ» անցակետում, մասնակցել են Ղրղզստանի վարչապետը եւ Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բախիտժան Սագինտաեւը: Տեսակապի օգգնությամբ Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքից իրական ժամանակի ռեժիմով ընթակարգին հետեւել են երկու պետությունների նախագահներ Ալմազբեկ Բաքիեւը եւ Նուրսուլթան Նազարբաեւը:
Ղրղզստանից բացի, ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը: Միության բոլոր երկրների թվում Ղրղզստանն ընդհանուր սահման ունի միայն Ղազախստանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)