PKK-ի առաջնորդների մեկը մեղադրել է Էրդողանին ԻՊ-ին աջակցելու մեջ
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) քաղաքացիական թևը համարվող «Քրդստանի համայնքների միություն» (KCK) կազմակերպության ղեկավար Ջեմիլ Բայըքը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրականում պայքարում է ոչ թե «Իսլամական պետության» (ԻՊ), այլ PKK-ի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Բայըքը հայտնել է BBC լրատվականի հետ զրույցում:
«Թուրքիան ասում է, թե պայքարում է ՒՊ-ի դեմ, սակայն իրականում պատերազմ է մղում PKK-ի դեմ: Նրա գործողությունների նպատակը PKK-ի կողմից ԻՊ-ի դեմ տարվող պայքարը սահմանափակելն է: Թուրքիան պաշտպանում է ԻՊ-ին»,- նշել է Բայըքը: Նա հավելել է նաև, որ Իսլամական պետության իրականացրած կոտորածների պատասխանատուն Էրդողանն է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում