Հայաստանը Ղարաբաղին 20 մլն դոլարի վարկ կհատկացնի
Տնտեսություն
ՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ի նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին որոշումը:
2015 թվականի երրորդ եռամսյակում կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից 9 մլրդ 600 մլն դրամի չափով բյուջետային վարկ կտրամադրվի հայկական երկրորդ հանրապետությանը:
Նիստում ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարել է, որ գումարները կհատկացվեն այս տարվա երրորդ եռամսյակում՝ մինչեւ 2020 թվականը մարելու պայմանով: Մարումը կսկսվի 2015-ի դեկտեմբերից, եռամսյակային կտրվածքով:
Դրամական միջոցները կտրամադրվեն տարեկան 8,5 տոկոս տոկոսադրույքով՝ ԼՂՀ կառավարության բյուջետային երաշխավորմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)