Կառավարության նոր մասնաշենքն էլցանցերին միացնելու համար հատկացվեց 200 մլն դրամ
Տնտեսություն
Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող Կառավարության նոր մասնաշենքն էլեկտրական ցանցերին միացնելու համար ՀՀ կառավարությունը հատկացրեց 200 մլն դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ գումարը տրամադրվում է ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից:
Կառավարության նոր մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա նոյեմբերից: Այստեղ են տեղափոխվելու ՀՀ արտաքին գործերի և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)