Պուտինը խոստացել է «Ռուսական երկաթուղիներ»-ից Յակունինի հեռանալը քննարկել վերջինիս հետ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Վլադիմիր Յակունինի հետ քննարկել վերջինիս հնարավոր հեռացումը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարի պաշտոնից: «Դա նրա ընտրությունն է, յուրաքանչյուր մարդ իր ապագային նայում է այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում: Վլադիմիր Յակունինը երկար ժամանակ է հաջողությամբ աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարի պաշտոնում: Դուք ճիշտ եք, դա կարևոր ենթակառուցվածքային ընկերություն է: Մենք նրա հետ այդ մասին կխոսենք: Այժմ նա գտնվում է արձակուրդում, կվերադառնա' կքննարկենք»,- խոստացել է ՌԴ նախագահը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, օգոստոսի 17-ին հայտնի էր դարձել, որ Կալինինգրադի նահանգապետ Նիկոլայ Ցուրկանովը Յակունինի թեկնածությունն է առաջադրել Դաշնային Խորհրդի անդամի պաշտոնում և ստացել Յակունինի համաձայնությունը:
Միաժամանակ, Յակունինը հեռագիր է հղել «Ռուսական երկաթուղիներ»-ի աշխատակազմին, որում հաստատել է, որ Դաշնային Խորհուրդ տեղափոխվելու առաջարկ է ստացել, ընդգծելով, որ վերջնական որոշում կընդունի երկրի ղեկավարությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)