Ելենա Բատուրինան, Forbes-ի վարկածով, գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց թոփ-50-ը
Համաշխարհային Մամուլ
Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը՝ բիզիես լեդի Ելենա Բատուրինան, մրցակիցներից հսկայական տարբերությամբ գլխավորել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց 2015 թվականի թոփ-50-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Forbes հանդեսին:
Նրա կարողությունը գնահատվում Է 1 մլրդ դոլար:
Երկրորդ տեղում «Սոդրուժեստվո» ընկերության համասեփականատեր Նատալյա Լուցենկոն Է՝ 550 մլն դոլարով: Առաջատարների եռյակը եզրափակում Է «ՏԱԻՖ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գուզելյա Սաֆինան (430 մլն դոլար):
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, վարկանիշում տեղ են գտել նաեւ InfoWatch ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, «Կասպերսկու լաբորատորիա»-ի հիմնադիր Նատալյա Կասպերսկայան (270 մլն դոլար) եւ թենիսիստուհի Մարիա Շարապովան (240 մլն դոլար):


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում