Թրամփը հուսով Է, որ իրեն կհաջողվի «շատ պատշաճ հարաբերություններ» հաստատել Պուտինի հետ
Ռուսաստան
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում Է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում իրեն կհաջողվի «շատ պատշաճ հարաբերություններ» հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Fox News-ին տված նոր հարցազրույցում:
Թրամփը նաեւ այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի հետ խնդրահարույց հարաբերությունների պատճառով Ռուսաստանը մերձենում Է Չինաստանի հետ, եւ այժմ «այդ երկուսը միասին են»: Նրա խոսքով՝ այդ երկու երկրներին «երբեք չի կարելի թույլ տալ» միավորվել:
Ինչպես եւ ավելի վաղ Fox News-ին տված իր հարցազրույցի ժամանակ, Թրամփը կրկին նշել Է, որ Ռուսաստանի նահագահի հետ անհրաժեշտ Է հաշտ լինել: Անցյալ անգամ զրուցելով ալիքի հետ՝ նա հայտարարել Էր, որ Բարաք Օբաման «ոչ մեկի հետ հետ հաշտ չԷ», ինչի պատճառով «շուրջ բոլորն» ԱՄՆ-ի «թշնամիներ են»:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Թրամփը մինչ օրս առաջատարն Է Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուների թվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)