Հայտնի ռուս դերասանի հետ միասին հողին են հանձնել նաև ամուսնական մատանիները
Ռուսաստան
Երեկ` ապրիլի 18-ին, Մոսկվայում հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշիկովին վերջին հրաժեշտը տալու էին եկել հարյուրավոր մարդիկ: Հուղարկավորության արարողության կազմակերպման աշխատանքներով զբաղվել է Պորոխովշիկովների ընտանիքի փաստաբան Սերգեյ Ժորինը, որն էլ պատմել է, որ դերասանի մարմնի հետ միասին հողին են հանձնել նաև նրա և մահացած կնոջ` Իրինայի ամուսնական մատանիները, ինչպես նաև կնոջ մազերի մի փունջ:
Ինչքան էլ տարօրինակ է, բայց այդ մասին խնդրել էր ինքը` դերասանը, մահվանից մի քանի ամիս առաջ: Ալեքսանդր Պորոխովշիկովը մահացել էր ապրիլի 15-ին` երկարատև հիվանդության հետևանքով:
Հիշեցնենք նաև, որ մոտ 40 օր առաջ ինքնասպան էր եղել նրա կինը` Իրինան, երբ Ալեքսանդրը գտնվելիս է եղել հիվանդանոցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)