ՌԴ ոստիկանությունն ազատ է արձակել Pussy Riot–ի կողմնակիցներին
Ռուսաստան
Մոսկվայի Տագանսկի դատարանի առջև նախօրեին ի պաշտպանություն Pussy Riot պանկ խմբի չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք ձերբակալվել էին ոստիկանների կողմից, ուշ երեկոյան ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքից, հաղորդում է Ռիա նովոստին։
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ ոստիկանությունը Տագանսկի դատարանի առջև ձերբակալել է մոտ 30 մարդու, որտեղ ընթանում էր Pussy Riot–ի երեք ակտիվիստուհիների դատավարությունը։ Ձերբակալվածների թվում են եղել և՛ պանկ խմբի կողմնակիցներ, և՛ հակառակորդներ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու