ՌԴ-ն Հայաստան մատակարարվող գազն էժանացնում է 24 դոլարով
Տնտեսություն
ՌԴ էներգետիկայի ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել Հայաստան ռուսական գազի գնի փոփոխության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համաձայն փաստաթղթի, Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 189 դոլարից կդառնա 165 դոլար:
Կողմերը ստորագրել են նաեւ արձանագրություն «Արմգազպրոմ» ընկերության բաժնեմասերի գնման եւ հետագա գործունեության մասին փոփոխությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն փաստաթղթի' հայկական կողմը պարտավորվում է ապահովել տնտեսական արդյունավետ աշխատանք ինչպես երկրի շուկայում, այնպես էլ արտահանման առնչությամբ:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան առանց մաքսային տուրքի արտահանվել է 70.000 տոննա նավթամթերք եւ 1 մլրդ խմ բնական գազ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)