ՌԴ-ում ադրբեջանական համայնքի առաջնորդը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Մորդովիայի հանրապետությունում համառուսաստանյան ադրբեջանական համագումարի բաժանմունքի ղեկավար Յաշար Աբըշեւը այս տարվա մայիսին իրավապահների կողմից ձերբակալվել է կաշառք ստանալու պահին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, Մորդովիայում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին մինչեւ 6 տարի ազատազրկում է սպասում:
Յաշար Ֆագան օղլու Աբըշեւվը 2002-2007 թվականներին աշխատել է Մորդովիայի դատախազի ավագ օգնական` սկզբում հատուկ կարեւոր հանձնարարությունների, հետո' քրեական պատիժների կատարման ժամանակ օրենքները պաշտպանելու վերահսկողության գծով: Դրանից հետո երկարամյա ծառայության համար թոշակի է անցել' շարունակելով առաջնորդել Մորդովիայի ադրբեջանցիներին:
Դատախազական համակարգից դուրս լինելով հանդերձ` Աբըշեւը մայիսին 300 հազար ռուբլի կաշառք է պահանջել մի քաղաքացուց` խմբակային ավազակության հոդվածով դատապարտված նրա ծանոթին պայմանական ազատման հարցում օգնելու համար: Կաշառքը ստանալու պահին իրավապահները ձերբակալել են նրան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)