Ուդալցովը ձերբակալվել է իշխանամետ ակտիվիտստուհու վրա հարձակվելու կասկածանքով
Ռուսաստան
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության «Ձախ ճակատ»–ի համակարգող Սերգեյ Ուդալցովին, որը կասկածվում է իշխանամետ «Մալադայա գվարդիա» շարժման ակտիվիստուհու վրա հարձակում գործելու մեջ, հաղորդում է Interfax–ը։
Ոստիկանությունը Ուդալցովին ձերբակալել է Ուլյանովսկում ՆԱՏՕ–ի տարանցիկ ռազմակայան կառուցելու դեմ կազմակերպված բողոքի ցույցից հետո, «Խորհրդային» կոչվող հյուրանոցում նախատեսված մամլո ասուլիսից առաջ։
Ոստիկանությունը հավաքվածներին հայտնել է, որ ընդդիմադիր գործիչը կասկածվում է «Մալադայի գվարդիա» շարժման ակտիվիստուհուն թեթև մարմնական վնասվածք պատճառելու մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)