Վարչապետն Արարատի մարզում անձամբ է ծանոթացել խաղողի մթերման ընթացքին
Տնտեսություն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արարատի մարզում ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին: Վարչապետը այցելել է խաղող մթերող տարբեր գործարաններ, հետևել մթերման աշխատանքին:
Վարչապետն Արարատի մարզում հանդիպել է նաև գյուղացիների հետ, ովքեր դժգոհություն են հայտնել, որ մթերումը պատշաճ կերպով չի իրականացվում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մթերման հետ կապված խնդիրներ եղել են, ինչը պայմանավորված է ռուբլու փոխարժեքի անկմամբ: Նա ընդգծել է, որ կառավարությունը փորձում է աջակցել նաև մթերող կազմակերպություններին, որպեսզի խաղողի մթերման գործընթացը պատշաճ կերպով իրականացվի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)