Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

«Իսլամական պետություն»-ը միայնակ չէ՞. Ռուբեն Գալիչյանի հոդվածը «Times of Israel» բլոգում

Համաշխարհային Մամուլ

Պատմաբան Ռուբեն Գալիչյանը սեպտեմբերի 29-ին հոդված է հրապարակել «Times of Israel» բլոգում: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

«Ասում են՝ «ոսկին փայլում է ամենուր»։ Սակայն դրա փայլը երբեք չի կարող «կուրացնել» միջազգային հանրությանը։ Ադրբեջանի մոտ այնպիսի պատրանք է ստեղծվել, որ նավթադոլարների «ոսկու» շռայլման միջոցով հնարավոր կլինի ստեղծել Ադրբեջանի դրական, ժողովրդավարական և հանդուրժողական կերպար, դրանով իսկ չեզոքացնելով երկրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտում օրեցօր վատթարացող ցուցանիշների վերաբերյալ միջազգային սաստկացող քննադատությունը։ Արդեն իսկ փաստ է, որ միջազգային հանրության քննադատության սաստկացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից տարածաշրջանի կայունության և անվտանգության խախտմանն ուղղված քայլերին հաջորդում են ադրբեջանամետ լրագրողների և մասնագետների՝ Ադրբեջանի «հանդուրժողականության երկրի» և «հավերժական զոհի» կերպարի ներկայացման նպատակին ծառայող գործողությունները։

Իսրայել Բարուքի՝ «In Cultural Cleansing ISIS is not Alone» հոդվածը կարդալիս ես մեխանիկորեն հիշում եմ այս քարոզչական հոդվածի շարժառիթը և նպատակը։

Սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որում ընդգծվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրադրությունը «վերջին տարիների ընթացքում շարունակաբար վատթարացել է»՝ զուգակցվելով իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների նկատմամբ «աճող սպառնալիքներով և ճնշումներով»։ Իսկ պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի կողմից ներկայացվող «ամենաբազմամշակութային» երկրի կերպարն ամբողջական է դառնում, երբ ադրբեջանական քաղաքացիական հասարակության՝ հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը խրախուսող ակտիվիստները մեղադրվում են հակապետական գործունեության, դավաճանության և լրտեսության մեջ, ինչպես նաև դատապարտվում մի քանի տարվա ազատազրկման։

Հոդվածում հեղինակը թերի է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերմունքն իրենց տարածքներում ադրբեջանական մշակութային կոթողների նկատմամբ և հարկ չի համարում նշել, որ 2008 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հատուկ միջոցներ է հատկացրել ինչպես Շուշիի Վերին մզկիթի, Ստորին մզկիթի և Աղդամի մզկիթի վերականգնման և կոնսերվացիայի համար, այլ նաև նախաձեռնել է իսլամական մշակույթի ուսումնասիրման և վկայագրման աշխատանքներ: Գուցե հոդվածի հովանավորները պարզապես տեղյակ չեն պահել հոդվածագրին այս «փոքրիկ» հանգամանքի մասին, կամ էլ նա պարզապես չի ցանկացել անդրադառնալ այդ փաստին «հայկական հրեշի» կերպարը «չմարդկայնացնելու» նպատակով։ Կցանկանայի նաև նշել, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն հարևան երկրի, իրենց տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները, այդ թվում նաև ադրբեջանական գերեզմանատները վերցրել են իրենց վերահսկողության տակ։ Միջազգային, ինչպես նաև ադրբեջանական պատվիրակությունները Լեռնային Ղարաբաղ այցելելիս հնարավորություն են ունեցել ականատես լինել դրան:

Այս հոդվածով Բարուքը փորձում է թաքցնել այն, ինչը վաղուց արդեն լայնորեն հայտնի է միջազգային հանրությանը: Հանրահայտ փաստ է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության որ կողմն է ոչնչացնում մշակութային ժառանգությունը՝ համաձայն «Իսլամական պետության» լավագույն ավանդույթների։ Նման վանդալիզմի օրինակները բազմաթիվ են:

Հոդվածագիրն իրավացի է. Մերձավոր Արևելքում մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորված ԻԼԻՊ-ի բարբարոսության հետևանքներն ահռելի են և անդառնալի։ Այդ գործողությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որակվել են որպես պատերազմի ոճրագործություն, որը կոչ է արել «արձագանքել մշակույթը ոչնչացնող այս ոճրագործական քաոսին» և «վերջ դնել այս աղետին»։ Իսկապես, գալիք սերունդները չեն տեսնի Մերձավոր Արևելքի հնագույն պատմական արժեքները, որոնց թվին են դասվում Հյուսիսային Իրաքում ասորական հինավուրց հուշարձանները և Սիրիայի Պալմիրա քաղաքը։ Սակա յն գալիք սերունդը նաև հնարավորություն չի ունենա վայելելու հինավուրց հայկական մշակույթը, որը վայրագաբար ոչնչացվել է ադրբեջանական իշխանության կարգադրությամբ։

Մասնավորապես, 1998-2005թթ. Նախիջևանի Ջուղա քաղաքում գտնվող հայկական հինգհազարավոր հնագույն խաչքարեր ադրբեջանական զինուժի կողմից ենթարկվեցին ավերածությունների: Այդ առնչությամբ համապատասխան բանաձև է ընդունվել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային 16-րդ խորհուրդի կողմից. «Այս ժառանգությունը, որ ժամանակին իր արժանի տեղն էր զբաղեցնում աշխարհի ժառանգության գանձերի շարքում, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»։ Այդ նույն Նախիջևանի տարածքում հողին են հավասարվել նաև հայկական բոլոր եկեղեցիները, որոնք հարյուրից ավելին էին, ինչի մասին անհերքելի ապացույցներ է ներկայացրել շոտլանդացի ճարտարապետ, լուսանկարիչ Ստեֆան Սիմը: Բոլոր վերոնշյալ փաստերը փաստագրվել են և ներկայացվել իմ գրքերում՝ «Պատմության հորինումը» 2009-2010թթ. և «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» 2012թ։

Առհասարակ, Ադրբեջանի և ահաբեկչական ցանցերի միջև կապերը երկար պատմություն ունեն: Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը լայնորեն օգտագործում էր չեչեն և աֆղանցի վարձկանների: Այդ երկրի տարածքը պարզապես որջ էր դարձել «Իսլամական ջիհադ»-ի, «Թալիբան»-ի և այլ տխրահռչակ կազմակերպությունների համար: Հետագայում Ադրբեջանում փորձ ձեռք բերած այդ ահաբեկիչներից շատերն աշխարհի տարբեր հատվածներում իրենց ծառայություններն են մատուցել ժամանակակից քաղաքակրթության թշնամիներին: Պատահական չէ, որ տարբեր զեկույցների համաձայն այսօր մի քանի հարյուր ադրբեջանցիներ ներգրավված են Սիրիայում զինված բախումներում։ Օրինակ, միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում Քոբանիում սպանված «Իսլամական պետության» շարքերում գործող ադրբեջանական ջոկատներից մեկի ղեկավար, հայտնի ահաբեկիչ Խալեդ Ազերին, օրինակ, ժամանակին ստեղծել էր այսպես կոչված «ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը։

Ահա այս բոլոր փաստերի մասին լռում է Իսրայել Բարուքը, որը «Times of Israel» լրատվամիջոցի իր բլոգում բազմաթիվ դիֆերամբ-հոդվածներ է շռայլել Ադրբեջանի հասցեին: Բարուքն ու նրա նման մյուս վերլուծաբաններն իրենց առջև դրել են գրեթե անիրականանալի նպատակ, այն է՝ փրկելու ազատ անկման մեջ գտնվող Ադրբեջանի միջազգային հեղինակությունը։ Նրանք փորձում են հակազդել միջազգային մամուլում ինտենսիվորեն աճող քննադատությանը, որոնք ներկայացնում են Ադրբեջանում տիրող անմխիթար իրավիճակը՝ կապված մարդու իրավունքների, քաղաքական և քաղաքացիական ազատությունների նկատմամբ բռնությունների դեպքերի հետ, ինչպես նաև ցույց են տալիս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:

Ավելին, իրեն Րաբբի կոչող Իսրայել Բարուքը կրկնում է ադրբեջանական զեղծարարությունները և թաքցնում նրանց հետքը։ Այստեղ մենք կրկնակի սրբապղծության հետ գործ ունենք։ Մի կողմից, իրեն Րաբբի հայտարարած վերլուծաբանի՝ ակնհայտ կեղծիքի և զեղծարարության վրա հիմնված հոդվածի հրապարակումը, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ իր քարոզչական շահերն առաջ մղելու նպատակով մշակութային և մարդկային արժեքների անտեսումը։ Այս կերպ, Ադրբեջանը, ըստ էության, անհարգալից վերաբերմունք է դրսևորում Իսրայելի և ողջ հրեաների նկատմամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված