«Գազպրոմ»-ը հրաժարվել է «Թուրքական հոսք»-ի հզորությունների կեսից
Տնտեսություն
Ռուսական «Գազպրոմը» ընկերությունը հրաժարվել է «Թուրքական հոսք» գազատարի հզորության կեսից: «Այդ խողովակաշարի հզորությունը կազմելու է մինչև 32 միլիարդ խորանարդ մետր գազ' հաշվի առնելով «հյուսիսում հայտավորված հզորությունները»»,- հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլեր ը' Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային գազային ֆորումի ընթացքում:
Ինչպես հաղորդում է BBC-ին, Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտնել են, որ հզորության կրճատման «Գազպրոմի» ծրագրերը ազդեցություն չեն ունենա երկրի էներգամատակարարման վրա. Թուրքիան դեռևս մտադրված է գնել 15 միլիարդ խ. մ ռուսական գազ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)