Նպատակս «Բարսելոնա» վերադառնալն է. Չավի
Սպորտ
Մտադիր եմ հասնել մարզչի մասնագիտության: Այս մասին հայտարարել է «Ալ Սադի» կիսապաշտպան Չավին՝ ընդգծելով, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է վերադառնալ իր նախկին թիմ՝ կատալոնյան «Բարսելոնա»:
«Ինձ դուր է գալիս դաշտ դուրս գալ, մասնակցել խաղին: Մտադիր եմ հասնել մարզչի մասնագիտությանը և արդեն սկսել եմ դա անել տեղական մարզական ակադեմիայում: Քաթարից հետևում եմ իսպանական ֆուտբոլին: Ցանկանում եմ երբևէ վերադառնալ «Բարսա»: Դա իմ նպատակն է»,- Չավիի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու