Ռուսաստանում մեկնարկել են iPhone 6s-ի և iPhone 6s Plus-ի վաճառքները
Տնտեսություն
Ռուսաստանում հոկտեմբերի 9-ին մեկնարկել են iPhone 6s եւ iPhone 6s Plus նոր մոդելների պաշտոնական վաճառքները:
Շարքի գլխավոր նորամուծությունը 3D Touch տեխնոլոգիան Է, որը թույլ Է տալիս սմարթֆոնին՝ տարբերել հպման ուժը: Բացի այդ, հայտնվել Է եւս մեկ գույն՝ «վարդագույն ոսկին»:
Բացի Ռուսաստանից, iPhone 6s-կ եւ iPhone 6s Plus-ը հոկտեմբերի 9-ին վաճառքի են հանվել եւս 39 երկրում, ներառյալ Իտալիան, Մեքսիկան, Իսպանիան եւ Թայվանը: iPhone-ի նոր մոդելները Հնդկաստանում, Մալայզիայում եւ Թուրքիայում հասանելի կլինեն հոկտեմբերի 16-ին, իսկ մինչեւ տարեվերջ երկրների ընդհանուր թիվը կհասնի 130-ի:
Նոր շարքի վաճառքներն աշխարհում սկսվել են սեպտեմբերի 25-ին եւ առաջին երեք օրվա ընթացքում ռեկորդային են դարձել՝ հասնելով 13 միլիոն սարքի, ինչի մասին ավելի վաղ նշվել Է Apple-ի հաղորդագրության մեջ:
























































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)