Մոսկվայի համար գերակայություն է մնում համագործակցությունն ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում. Լավրով
Ռուսաստան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար գերակայություն է մնում համագործակցությունն ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Արտաքին քաղաքական անվերապահ գերակայությունը համագործակցության զարգացումն Է Ռուսաստանի մասնակցությամբ՝ բազմակողմ ձեւաչափերի շրջանակներում, ներառյալ ԱՊՀ-ն, Եվրասիական տնտեսական միությունը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը»,-ասել է նա՝ հոկտեմբերի 14-ին ելույթ ունենալով Պետդումայում:
Ընդսմին Լավրովը հաելել է, որ Մոսկվան մեծ ուշադրություն է դարձնելու նաեւ հարաբերությունների զարգացմանը Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության շրջանակներում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ