Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

«Նոր Հայաստանը» ՌԴ-ի ԱԻՆ-ին օգնություն է առաջարկել Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու գործում

Ռուսաստան

«Նոր Հայաստան» միջազգային շարժումը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն օգնություն է առաջարկել Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու գործում և հորդորել է Ռուսաստանի ազգային մյուս համայնքների ներկայացուցիչներին՝ միանալ այն սիրիացիների համար օգնություն հանգանակելուն, որոնք տուժել են այդ երկրի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Նոր Հայաստան»-ը ներկայացնող Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի և Սերբիայի հայ համայնքների ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ին դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և կազմակերպության գլխավոր քարտուղարությանը՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ներառել միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում և դա ամրագրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով:

«Նոր Հայաստանի» նախագահ Ամրան Պետրոսյանն արդեն գրավոր դիմել է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով «քննարկել «Նոր Հայաստանի» ռեսուրսների ներգրավման հնարավորությունը Սիրիա Ռուսաստանի 13-րդ և հետագա հումանիտար առաքելությունների ձևավորման ընթացքում՝ այդ աշխատանքում հասարակական կազմակերպությունների ներկայությունն ընդլայնելու նպատակով»: Խոսքը, նախևառաջ, վերաբերում է սննդամթերքին, դեղորայքին և հագուստին:

Ավելի վաղ շարժումն արդեն հակաահաբեկչական մոբիլիզացիա է հայտարարել և կոչ է արել աշխարհի հայ համայնքներին՝ միավորել ջանքերը Սիրիայի բնակչության համար մարդասիրական օգնություն հանգանակելու գործում:

Հոկտեմբերի 15-ին շարժման նախագահը հումանիտար առաքելությանը միանալու կոչով նամակներ է ուղարկելու ութ միավորումների՝ «Ռուսաստանի հայերի միության», «Ռուսաստանի վրացիների միության», համերկրային հրեական ազգային-մշակութային ինքնավարության, «Ռուսաստանի ուկրաինացիները» կազմակերպության, ռուսաստանաբնակ ղազախների, բելառուսների, ադրբեջանցիների, քրդերի համերկրային ազգային-մշակութային ինքնավարությունների ղեկավարներին:

Ինչպես նշվում է դիմումի տեքստում, «Նոր Հայաստանը» պաշտպանում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ պայքարին: Ընդսմին, ինչպես կարծում են շարժման ներկայացուցիչները, «միայն հավանություն տալն արդեն բավարար չէ», անհրաժեշտ է, որ հասարակական բոլոր միավորումները հստակ քաղաքացիական դիրք բռնեն այդ հարցում:

«Իր կողմից «Նոր Հայաստան» միջազգային շարժումը ներգրավվել է հումանիտար նախագծերում, զբաղվում է Սիրիայի ժողովրդի համար օգնություն հանգանակելով, կամավորների է պատրաստում այդ բազմաչարչար երկիր ուղարկելու համար: Մենք ցանկանում ենք հորդորել ձեզ՝ ակտիվորեն միանալ այդ գործունեությանը»,- ասված է ուղերձում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված