Zara-ի հիմնադիրը, Forbes-ի վարկածով, դարձել Է աշխարհի ամենահարուստ մարդը
Համաշխարհային Մամուլ
Ամանսիո Օրտեգան՝ Inditex ընկերության (Zara ցանցը եւ ուրիշներ) հիմնադիրը, Forbes հանդեսի վարկածով, որը նորացվում «իրական ժամանակի» ռեժիմով, առաջին տեղն Է գրավել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեկ օրում նրա կարողությունն աճել Է 4,5 մլրդ դոլարով (ընդհանուր կարողության 5,9 տոկոսի չափով)՝ մինչեւ 80,3 մլրդ դոլար՝ դրանով իսկ երկրորդ տեղը մղելով «Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (78,1 մլրդ դոլար):
«Իրական ժամանակի» ռեժիմով Forbes-ի ամենօրյա վարկանիշը արտացոլում Է ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքների փոփոխությունները եւ դրանց ազդեցությունը միլիարդատերերի կարողության վրա:
Օրտեգան Zara ֆիրման հիմնել Է 1975 թվականին: 2009-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակաշրջանում այն հարստացել Է 45 մլրդ դոլարով՝ շնորհիվ Inditex-ի բաժնետոմսերի արժեքի աճի արագ տեմպերի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում