Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Պուտինը Սիրիայի ժողովրդին հույս է նվիրում. արևմտյան լրատվամիջոցներ
Համաշխարհային Մամուլ
Ի տարբերություն Արևմուտքի՝ Պուտինը խաղաղության հույս է ներշնչում Սիրիայի ժողովուրդին: Մոսկվայի զինվորական և դիվանագիտական քայլերը թույլ են տալիս Սիրիայի բնակչությանը հույս ունենալ ապագայի հանդեպ: Եվ այդ ամենը պատերազմից և ոչնչացումներից տարիներ անց, որոնց հետևում կանգնած է Արևմուտքը: Նման դիրքորոշում է հայտնել Freie Welt գերմանական թերթը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ իր գործողություններում Ռուսաստանը միշտ հավատարիմ է միջազգային իրավունքի նորմերին: Պարբերականը ենթադրում է, որ հենց դա է հիմք ծառայում Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Լրագրողն ընդգծում է Մոսկվայի կողմից Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի կառավարությանն աջակցելու կարևորությունը: Հոդվածում նշվում է, որ հենց դրանից է կախված ողջ մարդկության ապագան՝ պայմանով, որ Ռուսաստանի նախագահի գործողությունները հաջողություն կբերեն:
Հոդվածի հեղինակը պնդում է, որ ԱՄՆ-ի նպատակն է գերիշխել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարժվում է ահաբեկչությունը կանխելու և Բաշար Ասադի օրինական կառավարությանն աջակցելու ցանկությամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում