Կոբզոնին կրկին ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տրամադրել
Ռուսաստան
ԱՄՆ իշխանությունները հերթական անգամ մերժել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու դիմումը։ Երգիչի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ առնչությամբ պաշտոնական որևէ հաստատում դեռևս չկա, սակայն այն հավանաբար կհաստատվի այսօր, հաղորդում է Itar-Tass–ը։
Մայիս–հունիսին Կոբզոնը պատրսատվում էր հոբելյանական համերգաշարով հանդես գալ ԱՄՆ–ի ռուս հանդիսատեսի առաջ։
1995-ին ԱՄՆ պետքարտուղարությունը երգչի բազմակի մուտքի արտոնագիրը վերացնելու որոշում էր ընդունել, պնդելով ժողովրդական արտիստի հնարավոր ներգրավվածությունը անօրինական գործարքների մեջ՝ մասնավորապես թմրամիջոցների առևտրի սև շուկայի հետ կապ ունենալու համար։ Ոչ պաշտոնական պատճառների համաձայն, Կոբզոնը ԱՄՆ իշխանությունների կողմից մեղադրվում է ԱՄՆ–ում ռուսական մաֆիայի հետ հանցավոր կապ ունենալու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)