ՏՄՊՊՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ
Տնտեսություն
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Արտակ Շաբոյանը կմասնակցի հոկտեմբերի 28-30-ը Փարիզում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության համաշխարհային համաժողովին:
«Մրցակցության հիմնախնդիրները աշխարհում» թեմայով համաժողովին մասնակցելու են աշխարհի հարյուրից ավելի երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ: Օրակարգում տնտեսական մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է՝ հիմնված տարբեր երկրների փորձի և օրինակների վրա:
Համաժողովի շրջանակներում տեղի կունենան ոլորտային քննարկումներ, մասնավորապես, ցեմենտի, քիմիական արդյունաբերության, շինարարության, ինչպես նաև սննդամթերքի շուկաների վերաբերյալ:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաև Արտակ Շաբոյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)