Կառավարությունը փոխհատուցում է հակառակորդի գնդակոծության հետևանքով այգեհովիտցիներին հասցված տնտեսական վնասը
Տնտեսություն
Ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ սահմանամերձ համայնքի խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու պատճառով բնակիչներին հասցված վնասի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 161 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում:
«Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական շփման գծում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն: Այգեհովիտում շուրջ 15 օր է ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին: Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ նշված բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 161 մլն դրամ' 115 տոննա խաղողի բերքը հաշվարկվել է 140 դրամ մթերման գնով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Այգեհովիտի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)