Պետդուման ընդունել է նահանգապետերին ուղղակի ընտրությունների միջոցով ընտրելու մասին օրենքը
Ռուսաստան
Ռուսաստանի պետական դուման երրորդ ընթերցմամբ ընդունել է նահանգապետերին ուղղակի ընտրությունների միջոցով ընտրելու մասին օրենքը, հաղորդում է Ռիա նովոստին։
Նահանգապետի թեկնածու առաջադրվելու իրավունք ունեն 30 տարին լրացած Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ ինչպես կուսակցության կողմից, այնպես էլ ինքնաառաջադրմամբ։ Ինքնաառաջադրվելու համար յուրաքանչյուր թեկնածուի անհրաժեշտ է իրեն աջակցող ընտրողների ստորագրությունները, որոնք, ըստ օրենքի, սահմանվում են նրանց ընդհանուր թվի 0.5%–2%–ը։ Ռուսաստանի նախագահն իրավունք ունի իր հայեցողությամբ խորհրդակցել նահանգապետի պաշտոնի համար պայքարող թե՛ կուսակցության և թե՛ ինքաառաջադրված թեկնածուի հետ։
Օրենքը՝ Դաշնային խորհրդի կողմից հաստատվելուց և երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո, ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)