161 մլն դրամ այգեհովիտցիներին՝ խաղողի չհավաքված բերքի դիմաց
Տնտեսություն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոխհատուցել Տավուշի մարզի Այգեհովիտ սահմանամերձ համայնքի խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու պատճառով բնակիչներին հասցված վնասը: Բերքահավաքը չի իրականացվել ադրբեջական կողմի գնդակոծության հետևանքով: Հատկացվեց 161 միլիոն դրամ:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նկատեց, որ վերջին շրջանում դիտվում է հակառակորդի ակտիվություն, և 46 տնտեսությունում չի ավարտվել խաղողի բերքահավաքը, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքներն ու խոչընդոտում բերքահավաքի աշխատանքները:
Ըստ նախարարի՝ կատարված հաշվարկներով նշված բնակիչների խաղողի 22.62 հա այգիների ընդհանուր վնասը կազմում է 161 մլն դրամ. 115 տոննա խաղողի բերքը հաշվարկվել է 140 դրամ մթերման գնով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)