Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների հարազատներին և նոյեմբերի 1-ը հայտարարել է սգո օր: Այս մասին տեղեկացրել են ՌԴ նախագահի լրատվական ծառայությունից:
Ավիավթարի առնչությամբ ՌԴ նախագահին իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Այս ողբերգությունից հետո ես Ֆրանսիայի ժողովրդի անունից ցավակցություն եմ հայտնում նախագահ Պուտինին և մեր համերաշխությունը' ռուս ժողովրդին»,- գրել է Օլանդը Facebook-ի իր էջում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)