Գերմանացիների հակակրանքը փախստականների հանդեպ կվերածեն գումարի. լրատվամիջոցներ
Համաշխարհային Մամուլ
Փախստականների հոսքից տառապող Գերմանիայում որոշել են համաքաղաքացիների հակակրանքը ներգաղթյալների հանդեպ վերածել գումարի, գրում է The Washington Post-ը:
«Ատելությունն օգնում է» հատուկ հիմնադրամը գումար է հատկացնում՝ 1 եվրո սոցկայքերում յուրաքանչյուր «ատելությամբ լի» մեկնաբանության համար։
Ցանկացած օգտատեր կարող է ուղարկել մեկնաբանության հղումը կամ ոչ քաղաքավարի արտահայտությամբ էջի լուսանկարը:
Այդպիսով՝ նախագծի կազմակերպիչները նշում են, որ «որքան շատ է ատելությունը՝ այնքան շատ է գումարը»: Ներկայումս հավաքվել է մոտ 1300 եվրո:
Facebook սոցկայքն աջակցել է նախագծին. այն թեև հրաժարվել էր հովանավորությունից, սակայն օգնել է կազմակերպիչներին գովազդի հարցում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում