ԱՄՆ-ը կուժեղացնի սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող ռազմական աջակցությունը. The Wall Street Journal
Համաշխարհային Մամուլ
Միացյալ Նահանգները և մերձավորարևելյան տարածաշրջանում նրա դաշնակիցները պայմանավորվել են մեծացնել զենքի մատակարարումներով և այլ ձևերով օգնությունը սիրիացի ապստամբներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին հաղորդել է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակը:
Հրատարակության տվյալներով՝ օգնության նպատակը, որը տրամադրվելու է ԿՀՎ-ի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի մյուս տարածաշրջանային դաշնակիցների հատուկ ծառայությունների կապուղիներով, այսպես կոչված սիրիական «չափավոր ընդիմությանը» աջակցություն ցուցաբերելն է «նրա կողմից գրավված տարածքները պահելու» և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին ընդդիմակայելու հարցում, որոնց, ԱՄՆ-ի իշխանությունների պնդմամբ, աջակցում են Ռուսաստանը և Իրանը:
The Wall Street Journal-ը նաև նշում է, որ Սիրիայի ապստամբներին Վաշինգտոնի կողմից տրամադրվող օգնության չափերից դժգոհ են Անկարան և Էր Ռիադը: Նրանք հայտարարում են, որ, չնայած ԱՄՆ-ի բոլոր հավաստիացումներին, ամերիկյան իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցությունը «դեռևս անբավարար է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)