Պուտինը խոստացել է հարվածային համակարգերով պատասխանել ԱՄՆ ՀՀՊ համակարգին
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան միջոցառումներ կձեռնարկի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, առաջին փուլում ստեղծվելու են հարվածա յին համակարգեր, որոնք ի վիճակի կլինեն հաղթահարել ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ:
«Մենք բազմիցս նշել ենք, որ Ռուսաստանը անհրաժեշտ պատասխան միջոցառումներ է ձեռնարկելու ռազմավարական նշանակության միջուկային ուժերի ներուժի ամրապնդման ուղղությամբ: Մենք կաշխատանեք նաև հակահրթիռային պաշտպանության համակարգերի ուղղությամբ, սակայն առաջին փուլում աշխատանքները տարվելու են հարվածային համակարգերի ուղղությամբ, որոնք կկարողանան հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ»,- պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով' վերջին երեք տարում ռուսական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները ստեղծել և հաջողությամբ փորձարկել են մի շարք ռազմական հեռանկրային համակարգեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)