Ռուսաստանում Լիբերալ–դեմոկրատների ներկայացուցիչը դարձել է Սմոլենսկի նահանգապետ
Ռուսաստան
Սմոլենսկի մարզային խորհրդի պատգամավորները գաղտնի քվեարկությամբ միաձայն նահանգապետ են ընտրել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Ժիրինոկվսկու ղեկավարած Լիբերալ–դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսեյ Օստրովսկուն, հաղորդում է Ռիա նովոստին։
Նախօրեին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նահանգային խորհրդին առաջարկել էր Օստրովսկու թեկնածությունը՝ նրան նախապատվություն տալով «Ռոսէներգոատոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Պետրովի և ՌԴ Կենտրոնական բանկի գլխավոր կառավարիչ Միխայիլ Չիխունովի նկատմամբ։ Բոլոր երեք թեկնածուներն առաջադրվել են «Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավարի կողմից։
Օստրովսկին Կիրովի մարզի նահանգապետ Նիկիտա Բելիից հետո երկրորդն է, որ նահանգապետի պաշտոնում ներկայացնում է ընդդիմադիր կուսակցություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)