Սիրիական ընդդիմությունը մերժել է «Մոսկվայի խաղաղության ծրագիրը». ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Սիրիայում ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում երկրում հակամարտության կարգավորման Մոսկվայի առաջարկած ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ռուսաստանն ընդդիմությանը և Բաշար Ասադի վարչակազմին առաջարկել է համաձայնել ընդհանուր սահմանադրական բարեփոխման հարցում, ինչը կանցկացվի մեկուկես տարվա ընթացքում:
Ընդդիմությունը Ասադի հնարավոր մասնակցությունը նախագահական ընտրություններին անընդունելի է համարում: «Սիրիայի ժողովուրդը երբեք չի ընդունել Ասադի բռնապետությունը, և նա դա չի ընդունի վերաձևակերպված ձևով»,- Մոսկվայի նախաձեռնությունը մեկնաբանել է Ընդդիմադիր հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի նախագահ Մոնզեր Ակբիկը:
Նրա կարծիքով՝ Մոսկվան շարունակում է իր անարդյունավետ գիծը, ինչի կապակցությամբ 2014 թվականին նախազգուշացվել է Ժնևի բանակցություններում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում