Apple-ը պատրաստվում է հավելված թողարկել հեռախոսների օգնությամբ վճարումների համար
Տնտեսություն
Ամերիկյան Apple կորպորացիան կարող է արդեն հաջորդ տարի ներկայացնել շարժական հավելված, որը թույլ կտա ակնթարթորեն փոխանցել միջոցները և գնումներ կատարել բջջային հեռախոսի օգնությամբ՝ չօգտագործելով կանխիկ միջոցներ կամ բանկային քարտեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է հոդվածում, որը նոյեմբերի 11-ին հրապարակվել է The Wall Street Journal ամերիկյան թերթի էլեկտրոնային տարբերակում:
Հրատարակության աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ներկայում կորպորացիան բանակցություններ է վարում ամերիկյան ֆինանսական ընկերությունների հետ, փնտրելով այնպիսիք, որոնց հետ նա կկարողանար գործընկերություն հաստատել հավելվածի ստեղծման գործում: Մասնավորապես, կոնսուլտացիաներ են անցկացվում JP Morgan Chase-ի, Capital One Financial-ի, Wells Fargo-ի և U.S. Bancorp-ի հետ:
Նոր համակարգի տեխնիկական բնութագրերին վերաբերող մանրամասնություններ առայժմ չեն հրապարակվում:
Ինչպես ընդգծում է The Wall Street Journal-ը, եթե կորպորացիան ներկայացնի նոր ծառայությունը, նա կարող է ուժեղ մրցակից դառնալ արդեն գոյություն ունեցող այդօրինակ հավելվածների, այդ թվում՝ Venmo-ի համար, որը պատկանում է PayPal վճարային համակարգին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)