ԻԼԻՊ-ը դեռ 2008 թ. էր սպառնացել «Բատակլանի» սեփականատերերին. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
The Mirror-ը հրապարակել է մի տեսանյութ, որում 10 դիմակավոր մարդիկ մոտենում են հաստատության պահակախմբին և ղեկավարության հետ խոսելու ցանկություն հայտնում: Նրանք արտահայտում են իրենց դժգոհությունն այն հարցի վերաբերյալ, որ «Բատակլանում» մի քանի տարի շարունակ իսրայելական բանակի համար դրամահավաք է անցկացվում:
Դիմակավորված մարդիկ նշում են նաև, որ նման գործունեությանն աջակցում են Փարիզի բնակիչներից շատերը: Այնուհետև նրանք դիմում են «Բատակլանի» սեփականատերերին՝ ասելով, որ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար: Արդյունքում անհայտ անձինք խոստանում են, որ դեռ կվերադառնան, սակայն այս անգամ՝ ոչ խոսելու համար:
Պարբերականի տվյլալներով՝ դրամահավաքի կազմակերպիչը ոչ առևտրային կազմակերպություն է եղել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում