Հանրապետությունում արձանագրվել է դեղերի գների նվազում
Տնտեսություն
Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է դեղամիջոցների գների նվազում: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ դեղերի շուկայում մայիսից հոկտեմբեր ընկած հատվածում մշտադիտակվել են չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող հիսուն անուն դեղամիջոցների գները:
«Դեղերի 60 տոկոսի գները մնացել են անփոփոխ, 34 տոկոսինը նվազել է 30 տոկոսով, իսկ վեց տոկոսը՝ թանկացել 3 տոկոսով»,- ասաց նախարարը:
Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստանում, որոնցով իրեն տեղեկացվել է, որ դեղերի գներն անհիմն թանկացել են: «Պարզվում է՝ թանկացում չկա, հակառակը՝ գները նվազել են»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է հանրությանը մշտապես տեղեկացնել այդ մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)