Ֆրանսիան կառաջարկի ԵՄ-ի քաղաքացիների համար խստացնել հսկողությունը Շենգենի արտաքին սահմաններում. The Guardian
Համաշխարհային Մամուլ
Նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիան կառաջարկի Շենգենի գոտու արտաքին սահմաններում ավելի խիստ հսկողություն սահմանել Եվրոպայի քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Guardian թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը, որը Փարիզը քննարկման կդնի ԵՄ-ի ԱԳ նախարարների՝ նոյեմբերի 20-ին պլանավորված արտակարգ հանդիպմանը:
«Արտաքին սահմաններում հսկողության անհապաղ, խստացված, սիստեմատիկ եւ համակարգված միջոցառումներն անհրաժեշտ են այն մարդկանց համար, ովքեր օգտվում են Շենգենյան գոտում ազատ ուղեւորությունների իրավունքից,-ասված Է փաստաթղթում:-Անհրաժեշտ Է կանոնավոր կերպով անցկացնել ահաբեկչության հակազդման գծով տվյալների բազաների ստուգում ու համեմատում»:
Ինչպես ենթադրում Է The Guardian-ը, պրակտիկայում այդ միջոցների կիրառումը կարող Է հանգեցնել այն բանին, որ ԵՄ-ի քաղաքացիներն ստիպված կլինեն երկար հերթեր կանգնել 26 պետություններ ներառող Շենգենյան գոտու տարածք մտնելիս ու այնտեղից դուրս գալիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում