Կոբզոնին ԱՄՆ մուտքի արտոնագիր չտրամադրելուն ի պատասխան Ռուսաստանը Մադոննային մուտքի արտոնագիր չի տրամադրի
ԱՄՆ
Ակտիվիստներն առաջարկել են համարժեք արձագանք տալ ԱՄՆ Պետդեպարտամենտի «սադրանքներին»` Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ՌԴ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին այդ երկիր մուտքի արտոնագիր չտրամադրելու կապակցությամբ և դրան ի պատասխան մերժել Մադոննային Ռուսաստան մուտք գործելու իրավունքից, որի համերգը Մոկսվայում նախատեսված է օգոստոսին, հաղորդում է Росбалт–ը։
Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի կոմունիստների ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Մալինկովիչը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից ՌԴ ժողովրդական արտիստի նկատմամբ նման վերաբերմունքը ցույց է տալիս, որ այդ երկիրը թքած ունի ռուսական արվեստի վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպը Իոսիֆ Կոբզոնին հերթական անգամ մուտքի արտոնագիր չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ երգիչը հանցավոր կապի մեջ գտնվում ԱՄՆ–ում ռուսական մաֆիայի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)