ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության բանակցությունները հետաձգվել են
Տնտեսություն
Առևտրի համաշխարհային կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության շրջանակում երկկողմանի և բազմակողմանի բանակցությունների հերթական ռաունդը 2016 թվականի կեսից շուտ տեղի չի ունենա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ երկկողմանի և բազմակողմանի բանակցությունները կարող են անցկացվել այս տարվա ամռանը կամ էլ աշնանը:
Նրա խոսքով' հետաձգման պատճառներից մեկը գյուղատնտեսության գծով բազմակողմանի բանակցությունների հերթական ռաունդին նախապատրաստության շրջանակում Ադրբեջանի կառավարությունը պետք է բարեփոխումների նոր ծրագիր ներկայացնի:
«Մյուս պատճառն էլ այն է, որ ԱՀԿ-ի անդամ երկրների կողմից Ադրբեջանին ներկայացված հարցերի և առաջարկությունների մեծ թվի պատճառով բոլոր փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև մասնակից երկրների պատասխանների հետ ծանոթանալու համար երկար ժամանակ է պահանջվում»,- ասել է Մամեդգուլիևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)