ԵԱՏՄ-ի երկրները չպաշտպանեցին անմաքս ինտերնետ-առևտրի շեմի իջեցումը մինչև 150 եվրո
Տնտեսություն
Եվրասիական տնտեսական միության երկրները չեն պաշտպանել անմաքս ինտերնետ-առևտրի շեմը 1000 եվրոյից մինչև 150 եվրո իջեցնելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Երեկ կայացած նիստի արդյունքում որոշում չի ընդունվել: Հավանաբար, հարցը վերստին կքննարկվի դեկտեմբերի 2-ին՝ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի ներկայությամբ: Կողմերից ոչ մեկը չաջակցեց ԵԱՏՀ-ի փորձագետների առաջարկին»,- ասել է Լիխաչովը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Վեդոմոստի»-ն, ԵԱՏՀ-ի աշխատանքային խումբը նախագիծ է մշակել անմաքս ինտերնետ-առևտրի շեմը ներկայիս 1000 եվրոյից մինչև 150 եվրո նվազեցնելու մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)