«Բատակլան» համերգասրահը գրաված ահաբեկիչները կարող էին լինել թմրանյութի ազդեցության տակ. Times
Համաշխարհային Մամուլ
Փարիզի «Բատակլան» թատրոնի համերգասրահը գրաված ահաբեկիչները կարող էին լինել թմրանյութի ազդեցության տակ, գրում է Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության սպային, որը նրանց հետ բանակցություններ էր վարում։
Ոստիկանների խոսքով՝ ահաբեկիչները շփոթված տեսք ունեին և փորձում էին իրավապահներին համոզել իրենց թույլ տալ փախչել։ Ոստիկան Ժորժ Սալինասն ասել է, որ երբ ստորաբաժանումը փորձել է մտնել սրահ, կենդանի մնացած 2 հանցագործ 20 պատանդների հետ թաքնվել էին միջանցքում։ «Նրանց գլխում միայն այն էր, թե ինչպես դուրս գալ այդտեղից»,- ասել է Սալինասը։
Ոստիկաններից մեկը, որը ներկայացել է Պասկալ անունով, նրանց հետ հեռախոսով բանակցություններ է վարել։
«Նրանք շատ հուզված էին և ցաքուցրիվ մտքեր էին հայտնում, ասես թե թմրանյութի ազդեցության տակ լինեին»,- ասել է նա։
Նշվում է, որ «Իսլամական պետության» որոշ զինյալներ օգտագործում են «կապտագոն» տեսակի թմրանյութ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում