Փարիզի ահաբեկչությունների առաջնորդը ևս մեկ հարձակում էր ծրագրում իրականացնել. Guardian
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը ևս մեկ հարձակում էր նախատեսում իրականացնել Փարիզի Լա Դեֆանս թաղամասում, գրում է The Guardian թերթը:
Նոյեմբերի 24-ին Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 18-ին և 19-ին ահաբեկիչը մտադիր էր կրկնակի ահաբեկչական գործոություն իրականացնել Ֆրանսիայի Լա Դեֆանս գործարար թաղամասում: Նա հավելել է նաև, որ Փարիզում ահաբեկչությունների ժամանակ Աբաուդը մի քանի ժամ անցկացրել է սրճարանի մոտ, որտեղ ահաբեիչները կրակ էին բացել այցելուների վրա: Նշվում է, որ ահաբեկչություններից հինգ օր անց իսլամիստների առաջնորդն սպանվել է ոստիկանության հատուկ գործողության ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիան մեղադրանք է առաջադրել 124 ձերբակալված անձի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում