Հայաստանում առևտուրը դեկտեմբերին եռակի շատ է լինում, քան մյուս ամիսներին
Տնտեսություն
Փորձը ցույց է տալիս, որ Ամանորին ընդառաջ գնաճն անխուսափելի է դառնում: Հիմնական թանակցումն այս տարի սպասվում է Ամանորի սեղանի հետ ուղիղ կապ ունեցող ապրանքներում: Նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Հիմնական թանկացումներն սպասվում են մսամթերքի, մրգերի, բանջարեղենների, խմիչքների և մի քանի այլ ապրանքների շրջանում: Թանկացումները պայամանավորված են հայաստանյան շուկայի փոքր ծավալով, որը թույլ չի տալիս, որ արտադրողները կամ վաճառողները ապահովեն տոնական օրերին համապատասխանող ապրանքային խմբաքանակ»,- հավելեց Պողոսյանը:
Ըստ միության նախագահի' աշխատում են նույն տեմպով, պարզապես թանկացնում են, մարդիկ էլ ստիպված գնում են, որովհետև այլ ընտրություն չկա:
Նա նաև նշեց, որ առևտուրը դեկտեմբերին եռակի շատ է լինում, քան մյուս ամիսներին, իսկ հունվարին' մյուս ամիսների 30 տոկոսի չափով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)