ԻՊ-ի նախկին պատանդը խնդրում է չռմբահարել Սիրիան.The Guardian
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիացի լրագրող Նիկոլաս Էնենը, ով 10 ամիսների ընթացքում եղել է «Իսլամական պետության» պատանդների շարքում, խնդրում է միջազգային հանրությանը չռմբահարել Սիրիայում գտնվող ահաբեկիչներին:
Նրա կարծիքով՝ ռմբակոծությունները «ծուղակ են, որից ԻՊ-ը միայն շահում է»: Նա նշում է, որ եթե մյուս երկրները ցանկանում են հաղթել ջիհադիստներին, նրանք պետք է փոխգործակցեն սիրիացիների հետ, և ոչ թե ռմբակոծեն իրենց երկիրը:
«Հաղթողն այդ պատերազմում չի լինի այն երկիրը, որն ունի նորագույն և թանկարժեք զենք, այլ այն կողմը, որը կկարողանա մարդկանց ներգրավել», - ասել է լրագրողը:
Պարբերականը նշում է, որ Նիկոլաս Էնենը ազատվել է գերությունից 2014թ. ֆրանսիացի այլ պատանդների հետ միասին: Նրա ընկերները սպանվել են ԻՊ-ի դահիճ Մոհամեդ Էմվազիի կողմից, որն ավելի հայտնի է որպես Ջիհադի Ջոն:
Էնենի խոսքով՝ ԻՊ-ի գրոհայիններն «ապրում են զուգահեռ աշխարհում»: Նա ասել է, որ իրենք «մի քիչ խենթ են», քանի որ հավատում են մարգարեությունների, թե շուտով կլինի մահմեդականների ու 80 երկրներից բաղկացած կոալիցիայի առճակատում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում