ՌԴ իշխանությունների կողմից «Միլիոնների երթի» արտոնման քննարկումը՝ ապրիլի 29-ին
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքապետարանը տեղափոխել է մայիսի 6-ին ծրագրված, ընդդիմադիր «Միլիոնների երթի» անցկացման համաձայնեցման քննարկումը այս կիրակի: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը:
Ավելի վաղ Մոսկվայի շրջանային անվտանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Մայորովը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Մոսկվայի իշխանությունները երթի կազմակերպիչներին պաշտոնապես կպատասխանեն մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում:
Ընդդիմադիր գործիչները հայտարարել են, որ իրենք կանցկացնեն բողոքի ակցիան նույնիսկ այն դեպքում, եթե այն չարտոնվի իշխանությունների կողմից՝ դրանով իսկ իրականացնելով «իրենց սահմանադրական իրավունքը՝ խաղաղ բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)