ՌԴ Գլխավոր դատախազության ջանքերով Բերեզովսկու՝ Ֆրանսիայում եղած ունեցվածքը դրվել է կալանքի տակ
Ռուսաստան
ՌԴ Գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Ֆրանսիայում Բորիս Բերեզովսկու 13 մլն եվրո արժողությամբ ունեցվածքի վրա կալանք է դրվել: Այս մասին է հայտնում Интерфакс-ը: Թե երբ է դա տեղի ունեցել կամ ինչ ունեցվածքի մասին է խոսքը, ինչպես նաև թե որոնք են դրա պատճառները՝ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
ՌԴ Գլխավոր դատախազության տվյալներով՝ մի շարք օրինախախտ անձանց արտասահմանում գտնվող ունեցվածքի արժողությունը, որոնց վրա կալանք է դրվել, կազմում է շուրջ 300 մլն դոլար:
Բերեզովսկու ունեցվածքը կալանքի տակ վերցնելու փորձերը վաղուց են կատարվում: Ֆրանսիայում նրան պատկանող գույքը կալանավորելու վերջին փորձն իրականացվել է դեռևս 2011-ին: Պատժամիջոցներ են կիրառվել Անտիբեում գտնվող նրա առանձնատան և 2 զբոսանավերի վրա՝ 14 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Բերեզովսկին այն ժամանակ հայտարարել էր, որ դրանք իրեն չեն պատկանում: Արդյունքում կալանքը վերացվել էր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)