Lifenews-ի հրապարակած Ադրբեջանի քարտեզն առանց Արցախի զայրացրել է ադրբեջանցիներին
Համաշխարհային Մամուլ
Ռուսական Lifenews հեռուստաընկերության կողմից պատրաստված հաղորդումը, որը ներկայացրել է Ռուսաստանից բացի այլ երկրներից գազ գնելու թուրքական այլընտրանքները, զայրացրել է Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատճառը հաղորդման ժամանակ ցուցադրված Ադրբեջանի քարտեզն է եղել:
Ադրբեջանական ԱՊԱ լրատվականը որպես սադրանք է որակել ռուսական լրատվամիջոցի կողմից Ադրբեջանի քարտեզի հրապարակումը, որտեղ, բնականաբար, չի եղել Արցախի Հանրապետությունը:
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Lifenews հեռուստաընկերության գլխավոր տնօրենը հայ Աշոտ Գաբրելյանովն է:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)