«Գազպրոմը» և Իրանը փոխանակման գործողություններ են քննարկում Հայաստանին գազի մատակարարման հարցում. Միլլեր
Տնտեսություն
«Գազպրոմ»-ը և Իրանը փոխանակման գործողություններ են քննարկում Հայաստանին գազի մատակարարման հարցում: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ամփոփելով Վրաստանի էներգետիկայի և բնապաշարների նախարար Կախաբեր Կալաձեի հետ հանդիպման արդյունքները, որը կայացել է Լյուքսեմբուրգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Այո, թեման արծարծվել է, ներկայում մենք իրանցի մեր գործընկերների հետ քննարկում ենք փոխանակման գործողությունների հարցերը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արծարծվել է արդյոք Հայաստանին գազի մատակարարումների թեման Վրաստանի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցությունների ընթացքում:
Ինչպես պարզաբանում է գազի հոլդինգի տեղեկատվության վարչությունը, «Գազպրոմը» և Վրաստանը դեկտեմբերի 8-ին շարունակել են Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման և հանրապետությանը դրա առևտրային մատակարարումների հարցի քննարկումը:
2014 թվականին «Գազպրոմը» 0,3 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Վրաստանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)